Հիմնվելով ամերիկացի երկու անանուն պաշտոնյաների վրա՝ The Washington Post թերթը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին Վաշինգտոնի Սպիտակ տանը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ հանդիպման արդյունքում հնարավոր խաղաղության համաձայնագրի հասնել Ադրբեջանի և Հայաստանի միջև, որոնք մի քանի տասնամյակ է արդեն հակամարտության մեջ են։

Հայաստանի կառավարությունը հաստատել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 7-8-ը կայցելի Վաշինգտոն: Մամուլի ծառայության տվյալներով՝ Փաշինյանը եռակողմ հանդիպում կունենա Թրամփի և Ալիևի հետ, ինչը անհրաժեշտ է «տարածաշրջանում խաղաղությունը, բարգավաճումը և տնտեսական համագործակցությունը խթանելու համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել