Այսօր՝ օգոստոսի 4-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սյունիքի զանգերի հատվածում բախվել են «Kia Sorento» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախել երկաթե արգելապատնեշին և բռնկվել:

Ավտովթար-հրդեհի հետևանքվ 2 հոգի տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները մարել են «Mercedes»-ում առաջացած կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել