Ամերիկահայ ռեփեր Սուպեր Սաքոյի եւ Հրուշ Աճեմյանի հնարավոր սիրավեպի մասին համացանցում վաղուց էին ակնարկում․ NEWS.am STYLE-ը զույգին ֆիքսել է 7 Visions The Dvin հյուրանոցից դուրս գալիս։ Նրանք ձեռք ձեռքի էին բռնած, իսկ հետո երգչուհի Ջենիֆեր Լոպեսի մի քանի թիմակիցների հետ միասին ուղեւորվեցին ընթրելու։ 

ARS_4345.JPG (1.35 MB)

Ըստ մեր տեղեկությունների՝ հենց Հրուշն է կատարելու Ջենիֆեր Լոպեսի դիմահարդարումը նրա համերգի ժամանակ։ Հավելենք, որ ամերիկահայ դիմահարդարը հայտնի է նաեւ Քարդաշյանների հետ իր համագործակցությամբ։ 

ARS_4347.JPG (1.31 MB)

Ջենիֆեր Լոպեսի երեւանյան համերգը կայանալու է այսօր՝ օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։ 

ARS_4360.JPG (1.20 MB)

ARS_4367.JPG (1011 KB)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել