Tert.am-ը գրում է.

Ադրբեջանցի պատգամավոր Հասանգուլիևը հայտարարել է, որ «Մե՛նք ենք մեր սարերը» (Տատիկ-պապիկ) հուշարձանը, ինչպես նաև 1988 թվականից ի վեր Արցախում կառուցած ցանկացած հուշարձան պետք է ապամոնտաժվի։

«Խանքենդիում (օկուպացված Ստեփանակերտ) 1967 թվականին կառուցված և «հայ ազգայնականների և հայկական անջատողականության խորհրդանիշ» (չակերտները՝ Tert.am) դարձած «Մենք և մեր սարերը» կոչվող հուշարձանը պետք է ապամոնտաժվի, և դրա տեղում պետք է կանգնեցվի ադրբեջանցի զինվորի պատվին շքեղ հուշարձան»։

Ընդհանուր առմամբ, 1988 թվականից ի վեր «հայ անջատողականների» (չակերտները՝ Tert.am) կողմից կառուցված ցանկացած հուշարձան պետք է ապամոնտաժվի։ Որովհետև նման հուշարձանները իրականում վերստին արյունահոսում են տարիների ընթացքում անջատողականության պատճառած վերքերը և հիշեցնում մեզ պատերազմի ցավի մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել