Ադրբեջանական գազի մատակարարումը Սիրիա Թուրքիայի միջոցով կսկսվի օգոստոսի 2-ին։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին։

«Շաբաթ օրը՝ օգոստոսի 2-ին, մենք կսկսենք բնական գազի արտահանումը Ադրբեջանից Հալեպ՝ Քիլիսով», - ասել է Բայրաքթարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել