ՔՊ-ական «Լամա Ռուբոն» տրտնջացել է, թե ընդդիմությունն իբր դեմ է հանդես գալիս սահմանազատմանն ու սահմանագծմանը մի դեպքում, երբ իշխանությունները վստահեցնում են, որ Հայաստանի օկուպացրած տարածքներից ադրբեջանցիները դուրս են գալու հենց այդ գործընթացի արդյունքում:

Ռուբինյան Ռուբիկի կողմից ներկայացված մեղադրանքը բացարձակ հորինածին է և ահա թե ինչու: Խնդիրն այն է, որ ընդդիմությունը հանդես է գալիս ոչ թե առհասարակ սահմանագծման կամ սահմանազատման դեմ, այլ ՔՊ-ական իշխանության կողմից արվող սահմանազատման ու սահմանագծման դեմ, ինչի պատճառը Տավուշում հանձնված հսկայական տարածներն են սահմանագծման անվան տակ: Ընդդիմությունը մտավախություն ունի, որ գործընթացի շարունակության դեպքում Ադրբեջանին կարող են անցնել ավելի մեծ տարածքներ, քանի որ Նիկոլի դեմ Իլհամն ունի այնպիսի կոմպրոմատներ, որ ցանկութան դեպքում կարող է անգամ նույն Նիկոլի պասով գիշերները Հակոբան Աննային յուր ապարանքում հյուրընկալել:

Հետևաբար՝ «Լամա Ռուբոն» ուղղակի զրպարտում է ընդդիմությանն ու փորձում քաղաքական դիվիդենտներ քաղել՝ չպատասպանելով մի պարզ հարցի՝ եթե Ադրբեջանը բռնազավթած տարածքները սահամնազատմամբ հետ վերադարձնելու նպատակ ունի, Նիկոլն էլ այրվում է հողերը հետ բերելու ցանկությունից, ինչո՞ւ սահմանազատում տեղի չի ունենում Սյունիքի կամ ասենք Ջերմուկի հատվածում, ինչո՞ւ է պրոցեսը կանգ առել:

Եթե պրոցեսը կրկին սկսվի, ապա մեծ է հավանականությունը, որ Նիկոլը հիմա էլ Տիգրանաշենն է Քյարքի սարքելու…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել