Ավստրալիա կատարած այցի ժամանակ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է Լոնդոնի պատրաստակամության մասին պաշտպանել Թայվանը Չինաստանի հետ հակամարտության դեպքում։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Եթե մենք ստիպված լինենք պայքարել, ինչպես նախկինում էինք անում, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան միասին կպայքարեն։ Մենք համատեղ զորավարժություններ ենք անցկացնում եւ միասին պատրաստում, ինչն օգնում է մեզ զսպող ուժ լինել»,-ասել է Հիլին Telegraph թերթին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Բրիտանիան պատրաստ օգնել Թայվանին Չինաստանի հետ հակամարտության դեպքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



