Հարցին՝ ինչպե՞ս հավատանք Նիկոլի խոսնակ Նազիկին, երբ նա հայտարարում է, թե ճանապարհների հարցում Ադրբեջանի հետ փոխադարձության սկզբունքն ապահովվելու է, ԱԺ-ում Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչ Կարապետյան Մարիշը զարմանքով է արձագանքել ու ապացուցելու համար, թե իբր իրենց պետք է միշտ հավատալ, բերել է 44-օրյա պատերազմի օրինակը՝ ասելով. «Լեռնային Ղարաբաղի համար մենք կռվել ենք, դրա համար մարդիկ են զոհվել…»:
Ա՛յ որպեսզի մարիշները կարողանան տարբեր եթերներում արդարանալ ու իրենք իրենց որպես գերազնիվ իշխանություն ներկայացնել, նախապես վաճառված Արցախում Նիկոլն արյունոտ ներկայացում կազմակերպեց ու բազմահազար երիտարդների գլուխ կերավ, հետո ԱԺ-ում անկեծացավ, թե պատերազմ կարող էր և չլինել, բայց արդյունքը նույնն էր լինելու: Ընդ որում՝ հատուկ հիշատակման է արժան այն, թե ինչպես էին իշխանություններն Արցախում կատարվողը 44 օր շարունակ մեկնաբանում, երբ Արծրունը ազգին «տագդիգագան» հաղթանակ էր խոստանում, իսկ հետո պարզվեց՝ թուրքերը հասել են Սյունիք:
Այսքանից հետո Մարիշի լեզուն ինչպե՞ս է պտտվում, ի՞նչ բարոյական իրավունքով է նա ՔՊ-ական իշխանությանը որպես արդարամիտ ներկայացնում, որ իբր երբեք չի խաբում: Նիկոլի կյանքը ծայրից ծայր սուտ ու մանիպուլյացիա է, նա խաբեության հոմանիշն է, նա ստի որդին է…

Թող բլբլան. ինչքան շատ արդարանան, այնքան ՔՊ-ի վիճակն ավելի է վատանալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել