Պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ 65-ամյա Գրիշա Եսայանը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանել է իր վարած «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը, որպեսզի դիմացի անվադողը փոխի, սակայն ամբարձիչը վնասվել է և բեռնատարը ընկել է վարորդի վրա, ով տեղում մահացել է։
Հրշեջ-փրկարարները վարորդի դին հանել են և պատգարակով մոտեցրել դիատարին։
Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/07/19/1287485
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



