Նիկոլի «Պուպուլիկը» մեկնաբանել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից հեռացվելու փաստը՝ գրելով.«… Վստահեցնում եմ՝ այդ պատասխանատու կարգավիճակում բոլոր որոշումներիս և գործողություններիս հիմքում դրվել է բացառապես պետական և հանրային շահը։ Առջևում կարևորագույն առաքելություն ունենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության և նրա Քաղաքացու…»:
ՔՊ-ականների հինական խնդիրն այժմ 2026-ի ցուցակում հայտնվելն է. Նիկոլը գնում է հերթական ընտությունների՝ ցանկանալով վերարտդարվել, իսկ ՔՊ-ականների երազանքն է իրենց համար բացառիկ այդ հնարավորւթյունը բաց չթողնելը՝ շարունակելու հարստանալ ու Նիկոլին հարստացնել. պետք չէ հավատալ «Պուպուլիկի» այն պնդմանը, թե իր կողմից կայացված որոշումների հիմքում եղել է հանրային շահը:

Դատելով ՔՊ-ականի տարածած հայտարարությունից՝ Նիկոլը նրան որոշել է ներառել ցուցակում. այժմ թերևս որոշել է Պետրոսյան Ռոմանոսին լծել կուսակցական գործին՝ պայմավորված մոտ ապագայում կայանալիք ընտրություններով, քանի որ, ըստ երևույթին, մտածել է, որ ՊՎԾ ղեկավարելն ու կուսակցական ակտիվ գործունեությունը կարող են անհամատեղելի լինել:
Այնպես որ՝ չարժե «ռասպռաշացա լինել» Նիկոլի թիմի կարևոր անդամի հետ. նա իրեն ապագայում դեռ կհասցնի դրսևորել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել