Քոչարյանին հերոսացնող «Fact-check.am»-ը մեղադրել էր Սերժ Սարգսյանին 2018-ին ժողովրդին կրակի բաժին չդարձելու համար՝ սին համարելով տեսակետը, որ նա այդ քայլին չի գնացել՝ ելնելով մարդասիրությունից: Որպես այդ թեզի հիմնավորում Քոչարյանի փողերով սնվող էլեկտրոնային ռեսուրսը հիշեցրել էր, որ 1996-99թթ.-ին Սարգսյանը զբաղեցնում էր ՆԳ նախարարի պաշտոնը, որտեղ «շոկոլադ չեն բաժանում», ինչպես նաև վկայակոչել էր 2016-ին ՊՊԾ-ի շուրջ ծավալված կրքերը: Այսպիսով՝ փորձել են համոզել, թե իբր տեղի է ունեցել Նիկոլի հետ համաձանեցված դավադրություն:
Քոչարյանին «ռեկլամող» ռեսուրսի տերերը հիշո՞ւմ են՝ ինչ էր կատարվում 2018-ի գարնանը Երևանում: Բանը հասել էր նրան, որ Սարգսյանի հրաժարականն ու Նիկոլի գալուստն էր պահանջում անգամ Լևոն Քոչարյանը: Այսինքն՝ ողջ ազգն էր ոտքի ելել՝ Նիկոլի կարգավիճակը փոխելու, նրան սեփական գլխին փորձանք դարձնելու: Սագսյանն ազգի դեմ տանկե՞ր էր հանելու՝ 3 մլն-ին լխճելու:
Մյուս կողմից՝ ոչ միայն մարդասիրության խնդիր կար, այլև նախևառաջ Հայաստանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակն էր զգայուն դարձել՝ նախևառաջ Արցախի խնդրով պայմանավորված: Միայն երևակայել կարելի է, թե ինչ կկատարվեր Հայաստանի հետ կամ ինչ կլիներ Արցախում, եթե ՀՀԿ-ական իշխանությունը նախճիր կազմակերպեր Երևանի կենտրոնում. քաղաքացիական պատերազմը լինելու էր անխուսափելի, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը մտնելու էին Հայաստան: Ոչ միայն իշխանությունները, այլև հայկական պետությունը չէր մարսի այն արյունը, որ հիմա պահանջում է Քոչարյանի կայքը. 2008-ի մարտի 1-ի հետ պետք չէ շփոթել 2018-ի գարունը, քանի որ բոլորովին այլ իրավիճակ էր այն ժամանակ. աշխարհաքաղաքական բևեռներից առնվազը մեկը մեր կողքին էր:

Այնպես որ՝ արյուն պահանջելուց առաջ ավելի լավ է՝ ոմանք պատասխանեն հարցին՝ ինչո՞ւ համաձայնեցին Նիկոլին վերարտադրել 2021-ին, հիմա էլ հրաժարվում են նրան իմպիչմենտի ենթարկել ու հայոց պատմության այս խայտառակ էջը փակել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել