Վերջերս քոչարյանական քարոզիչներից մեկի հետ առցանց զրույցում Մուրազի Բորիկը մի հիմար ենթադրություն էր հնչեցրել՝ պնդելով՝ կարծում է՝ «Պատիվ ունեմ»-ը պայմանավորվածություն ունի Նիկոլի հետ ընդդիմադիր որոշ գործիչների ձերբակալության հարցում, քանի որ Նիկոլը, ըստ Բորիկի հիվանդ երևակայության, աջակցում է իմպիչմենտի գործընթացին այդ ձերբակալություններով՝ օգնելու «Պատիվ ունեմ»-ին իմպիչմենտի պրոցեսն առաջ մղել:
Փաստորեն՝ Բորիկը լրիվ խելքը գցել է՝ անցնելով երևակայության բոլոր սահմանները: Խնդիր ունենալով ցանկացած գնով շոյելու «վոինի» «ես»-ը՝ նա շարունակում է այնպիսի թեզեր գեներացնել, որ նույնիսկ ամենավերջին հոգեկանի գլխում չի կարող ծագել:

Ըստ Բորիկի, փաստորեն, Նիկոլը ցանկանում է հնարավորինս արագ հեռանալ իշխանոթյունից, բայց չի կարողանում գործը գլուխ բերել: Ուստի որոշել է օգտվել «Պատիվ ունեմ»-ի ծառայություններից, որ Քոչարյանին համոզի միանալ իմպիչմենտի գործընթացին:
Նույնիսկ ֆրանսիացի ֆանտաստ գրող Գանդոնը կզարմանար՝ տեսնելով Բորիկի պահվածքը: Իսկ գուցե ընդհակառա՞կն է, գուցե Նիկոլը սկսել էր ձերբակալությունները, որպեսզի իմպիչմենտի գործընթացը գլուխ չգա՞, որ մարդկանց աչքը վախեցնի՞: Բորիկի գլխում նման միտք չի՞ ծագել:

Բորիկի գլխում միայն մի միտք՝ ինչպես «վոինին» առավելագույնս «կթել»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել