Ստի ու բանսարկության միջոցով Քոչարյանին տեղեկատվական դաշտում «պադերժկա» անող «Fact-check.am»-ը պնդել էր, թե իմպիչմենտի գործընթացի նախաձեռնման պատճառն իրականում եղել է Սերժ Սարգսյան-Նիկոլ կապը քողարկելը: «…Ըստ կազմակերպիչների գործողությունների՝ կարելի է ասել, որ այս գործողության նպատակը ոչ թե Փաշինյանին, այլ Ռոբերտ Քոչարյանին անվստահություն հայտնելն է և նրան վարկաբեկելը…»,- հավելյալ բստրել էր էլեկտրոնային ռեսուրսը՝ կրկնելով քոչարյանական քաղաքական կոնտինգենտի տխմար շուտասելուկը:
Հարցը, թե այդ ինչպես կարող է ստացվել, որ իմպիչմենտի ենթարկվի Նիկոլը, բայց վարկաբեկվի Քոչարյանը, այդպես էլ մնում է օդից կախված. «Հայաստան» դաշինքը չի կարողանում հոդաբաշխ բացատրություն ներկայացնել սրանց միջև իբր գոյություն ունեցող կապը մի դեպքում, երբ հայտնի է, որ հայտարարվել է՝ եթե Քոչարյանն իր թեկնածությունն առաջադրի, կստանա «Պատիվ ունեմ»-ի ստորագրություններն ամբողջությամբ:
Գործնականում ստացվում է, որ իմպիչմենտի գործընթացն իսկապես նպաստում է վոինի վարկաբեկմանը, քանի որ այն քաղաքական վարքը, որ դրսևորում է նրա թիմը, չի կարող բացասական ազդեցություն չունենալ Սիրուշոյի սկեսրայրի վրա. բոլորն են տեսնում, թե ինչպես են Նիկոլին ամեն գնով պահում՝ թույլ չտալով անգամ, որ «մազը ծռվի»: Ընդ որում՝ դա անում են առավելապես «նա զլո» Սերժ Սարգսյանի: Արդյուքնում հասարակությունը հասկանում է, թե ում միջոցով է Նիկոլը պահում իշխանութունը, ում վրա է հենվում և ում հանգիստ հայացքի ներքո է նա «Արևմտյան Ադրբեջան» կառուցում: Հասկանում է ու հետևություններ անում:

Թերևս հենց սա էլ նկատի ունեին «Հայաստան» դաշիքնում, երբ վտանգ էին տեսնում իրենց առաջնորդի համար. գիտեին՝ չի միանալու, ինչի հետևանքով էլ ամեն ինչ «ջրի երես է դուրս գալու»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել