Մինչ Աննան սոցցանցերում կարճ տեսանյութեր է հապարակում իր կրթարշավի մասին, ցույց տալիս, թե ինչ է բերում հայ ժողովրդի գլխին, տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ մի քանի օրից Աննան պատրաստվում է մեկնել Պեկին՝ իր հետ միասին տանելով նաև իր «նաժիշտներին». մանիկյուր քսողից՝ անձնական թիկնապահ հսկելու են, որ Աննան Արևելքում իրեն լավ զգա մի ամբողջ երկու տարի:
Հարց է առաջանում՝ եթե Աննան լինելու է Չինաստանում, ո՞վ է շարունակելու նրա ազգակործան գործը, Աշոտի՞կը, թե՞ նրա «պապան», որ ակտիվորեն մասնակցում է Աննայի կրթարշավներին: Բոլոր դեպքերում ավելի քան 3 մլն դոլար արժողությամբ տանը բնակվել ու դրա հետ մեկտեղ իբր կրթվել պատրաստվող Աննան, որտեղ կան արքայական հանգստի ու ժամանցի համար բոլոր պայմանները, լուծեց իր խնդիրը. 2 տարվա ընթացքում շատ բարի-շատ չարի, ով գիտի՝ ինչ կլինի: Ինչ վերաբերում է Նիկոլին, որից Աննան ներքուստ զզվում է, ապա նա իր տեղն արդեն ունի, ուղղակի մնում է՝ առնվազը Սյունիքն էլ հանձնի ու թռնի, եթե, իհարկե, ծայրահեղ վիճակ լինի, քանի որ նա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակ ունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել