Սոնա Շահգելդյան սա՞ է Ձեր մակարդակը, հարգելիս: Ամեն անկյունից,ամենուր հայտարարում էիք Ձեր՝ «Նոր ալիք»-ում հաղթանակի մասին,թե ինչքան լավն եք,ինչպես եք բարձր պահել մեր երկրի ու մեր մշակույթի պատիվը,հրաշալիորեն կատարեցիք Վարդուհի Վարդանյանի չքնաղագեղ երգը,քիչ էր մնում անգամ Ձեզ դարձնեիք կենդանի լեգենդ: Եւ հիմա ինչ եմ տեսնում ես՝ հասարակ հանդիսատեսս,ում դուր է գալիս Ձեր ձայնը: Ես համոզվում եմ,որ միայն լավ ձայն ունենալը բավական չէ գրագետ,պրոֆեսիոնալ արտիստ կոչվելու եւ բեմում անհատականություն լինելու համար: Դուք հիմա պարզապես այն մեկն եք հարյուրավորներից,հազարավորներից,ով ծավալում է մշակութակործան գործունեություն,եւ դրանով արդեն,ինձ թվում է,ամեն ինչ ասված է:

Ժամանակն է մտածելու,կողմնորոշվելու եւ վերջապես հասկանալու (խոսքս վերաբերում է յուրաքանչյուր արտիստի), թե ինչ արժեք ունի տվյալ արտիստի ստեղծագործական գործունեությունը: Եթե Դուք՝ հայկական առանց այն էլ չկայացած շոու բիզնեսի ներկայացուցիչներդ,ի վիճակի չեք որեւ արժեքավոր եւ մնայուն բան անել,ատամներով պինդ պահել մեր մշակութային արժեքները,երգ-երաժմտությունը,կամ գոնե ստեղծել Ձերը՝ սեփականը,կրեատիվը(ես դեմ չեմ),ապա կխնդրեմ Ձեզ դուրս շպրտել ռադիո եւ հեռուստաեթերներից: Բավ է,ինչքան դիմացել ենք,մեզ մի թրքացրեք,մենք դա չենք ուզում,մի՞թե դժվար է հասկանալն ու գիտակցելը: Հարգանքներով՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող,ապագա երաժշտական տեսաբան Ալեն Ավագյան:                         

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել