
Նիկոլի հայտարարությունը, իհարկե, մեսիջ է՝ Էրդողանին: Նիկոլն ասում է, որ հետայսու ևս մտադիր է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները խորտակել, սփյուռքահայերի հանդեպ խիստ սառը քաղաքականություն վարել, բանի տեղ չդնել ու նույն Ցեղասպանության խնդրում թուրքական գծի մեջ մնալ՝ անկախ նրանից, թե ինչ են Սփյուռքում իրեն հորդորում կամ իր մասին մտածւմ: Նիկոլը հայտարարում է, որ ինքը հայ ժողովրդի հետ կապ չունի, այլ կապ ունի միայն իր ընտրազանգվածի հետ, և սա՝ այն դեպքում, երբ հայտնի է, թե 2018-ին ինչ էր կատարվում ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում:
Այսպիսով՝ Նիկոլը հասկացնում է, որ Թուրքիայում է ոչ թե որպես հայերին ներկայացնող սուբյեկտ, այլ որպես «գաստրալյոր», որ մեկնել է Թուրքիա՝ հայադավ հյուրախաղերի՝ արժանանալու թշնամու ծափահարություններին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4268
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել