Tert.am-ը գրում է.

Երբ ես նոր ընտրվեցի ՀՀ վարչապետ, շատ արագ ինքս ինձ համար արձանագրեցի, որ ես ՀՀ վարչապետ եմ պայմանականորեն՝ ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ։ Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2025թ. հունիսին ինձ համար ամենաշատը հենց սա է փոխվել, որ ես արձանագրում եմ, որ ՀՀ լիարժեք և ամբողջական վարչապետ եմ։ Ինչի շնորհիվ է տեղի ունեցել այս ամենը, իհարկե քաղաքական թիմի քաղաքական ու կուսակցության դերը որևէ կերպ հնարավոր չէ նսեմացնել, բայց ես ուզում եմ ըդնգծել, որ սա տեղի է ունեցել մեր նահատակների և ՀՀ ժողովրդի շնորհիվ»,- ասաց նա:

Փաշինյանն այնուհետև պարզաբանեց, թե ինչ նկատի ունեմ ֆորպոստ ասելով: «Սովորաբար ֆորպոստի խոսույթը մեր իրականության մեջ ներմուծվել է կապակցված մի կոնկրետ երկրի հետ: Շուտով ես ինքս ինձ համար վարչապետի պաշտոնում արձանագրել եմ, որ դա ահավոր մեծ անարդարություն է՝ ֆորպոստացումը կապել մի պետության հետ:

Իրականում այդ ֆորպոստացման պրոցեսի մեջ ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ՝ հյուսիսում, հարավում, արևելքում և արմուտքում: Շատ ավելի կարևոր է, որ արձանագրել, որ ֆորպոստացման կրիտիկական մասսան եղել է ոչ թե մեզնից դուրս, այլ մենք ինքներս ենք եղել ֆորպոստոցման կրիտիկական մասսան, մենք ինքներս ենք ապահովել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել