
Tert.am-ը գրում է.
Որևէ տրամաբանական բացատրություն չեմ կարող գտնել այն փաստի համար, որ նման անվտանգային սուր մարտահրավերների պայմաններում իշխանությունները նախաձեռնել են արշավ եկեղեցու դեմ. «Եկեղեցի-պետություն» հիմնախնդիրներին նվիրված քննարկման ժամանակ ասաց Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ եկեղեցու դեմ ուղղված իշխանական արշավը նոր երևույթ չէ և սկսվել է դեռևս այսպես կոչված հեղափոխությունից հետո։ «Առաջին հերթին մեզ մեղադրում են իբրև թե քաղաքականությամբ զբաղվելու մեջ։ Սա բացարձակապես սխալ մեկնաբանություն է «եկեղեցին պետությունից անջատ է» սկզբունքի վերաբերյալ։ Այդ սկզբունքը ներդրվել է նախ և առաջ՝ պետությունն իշխանությունների ոտնձգություններից պաշտպանելու համար, ոչ թե եկեղեցուն կամ եկեղեցականներին արգելելու՝ իրենց դիրքորոշումը հայտնել հասարակական կարևորագույն գործընթացների վերաբերյալ»,- ասաց արքեպիսկոպոսը։
Նա արձանագրեց, որ եկեղեցին նաև քննադատության է ենթարկվում իբրև թե պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցում բավարար ջանքեր չգործադրելու համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: