Շրջանառվում է տեղեկատվություն, որ հունիսի 20-ին Փաշինյանը կարող է մեկնել Անկարա, հանդիպել Էրդողանի հետ։ Պաշտոնապես սա դեռ ո՛չ հաստատվել է, ո՛չ հերքվել։
Սակայն նման լուրերի ի հայտ գալն ինքնին արդյունք է այն ուղեգծի, որով Փաշինյանը վաղուց Հայաստանը մղել է թուրքական օրակարգի սպասարկման գծի տակ։
Նորություն չի լինի, եթե ասենք, որ նրա ամբողջ քաղաքականության էությունը Հայաստանի սուբյեկտայնության թուլացումն է՝ արտաքին խաղացողների շահերը սպասարկելով։
Հայաստանի պետականությունը վերածվում է բանակցելի օբյեկտի, որի մասին կարելի է պայմանավորվել, զիջել, բաժանել։
Իսկ դե Թուրքիան դարձել է Փաշինյանի քաղաքական հենարանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rozi.mika/posts/pfbid0sUJVehkcNDSKdk4kSeg8SPDyY1Rf1z4uM25Xwm7uNe6iFbYyk9cuBuh9TYddysgHl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



