
Այսօր՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 35-ամյա Կառլեն Շ․-ի վարած «Mercedes Viano» մակնիշի և 33-ամյա Հարություն Գ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ծառերի մեջ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 4 հոգի, որոնց մեջ կա նաև անչափահաս, տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 4 հոգի, որոնց մեջ կա նաև անչափահաս, տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել