Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախատեսում է մի շարք հեռախոսազրույցներ ունենալ համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Իրանի հետ լարվածության սրման ֆոնին, հայտնել է վարչապետի գրասենյակը։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն մի շարք բանակցություններ է վարել համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլերի, Հնդկաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հետ։ Նա նաև նախատեսում է մոտ ապագայում քննարկել իրավիճակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ», - ասվում է հայտարարության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել