
Tert.am-ը գրում է․
Նախնական տեղեկությունների համաձայն, Հնդկաստանում Air India-ի Boeing 787-8 Dreamliner-ի ավիաաղետից ոչ ոք չի ողջ մնացել, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
«Կարծես թե ինքնաթիռի կործանման հետևանքով ողջ մնացածներ չկան: Զոհերի մասին ճշգրիտ տվյալները պարզվում են», - գործակալությանը հայտնել է ոստիկանության կոմիսար Գ. Մալիկը։
Ինքնաթիռում 242 մարդ է եղել՝ 230 ուղևոր (169 Հնդկաստանի քաղաքացի, 53 Մեծ Բրիտանիայի քաղաքացի, 7պորտուգալացի և 1 կանադացի), 2 օդաչու և 10 ուղեկցորդուհի։
Վթարը տեղի է ունեցել Հնդկաստանի արևմուտքում գտնվող Ահմադաբադ քաղաքի օդանավակայանից թռիչքի ժամանակ։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/06/12/india/4233986
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել