«Իսկ կային այսպիսի ժամանակներ․․․ Երբ Վեհափառ հոր հետ սելֆի անելն աննախադեպ էր …», – գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ հրապարակելով Փաշինյանի ու Վեհափառի լուսանկարն ու դրան կից վարչապետի մեկնաբանությունը։

Մեկնաբանությունում Փաշինյանը սելֆին կոչել էր պատմական, քանի որ, իր ձևակերպմամբ՝ «հայոց պատմության մեջ Ամենայն հայոց կաթողիկոսի ու Հայաստանի ղեկավարի առաջին սելֆին էր»։

Մելոյանը նշել է՝ ամենազզվելին ու ինչու ոչ՝ վտանգավորը մարդու լողացող, անկայուն տեսակն է․

«Երբ մեկ հրահանգով նույն երեւույթը կարող են փառավորել, այնուհետեւ՝ հետապնդել։ Ու նույնքան վտանգավոր են հանցավոր ինքնավստահությամբ այս թեզերը կրող ու տարածող մարդիկ»։

Սեփական մեղքերից մաքրվել են, եկեղեցին են «փրկում»»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել