Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն հետախուզության նախարարին հղած ուղերձում շնորհավորել է երկրի անվտանգության ուժերին օրերս Իսրայելի վերաբերյալ  զգայուն տեղեկություններ ձեռք բերելու հաջողության կապակցությամբ՝ այն որակելով որպես դրա անվտանգային  հեգեմոնիայի վերստին փլուզման նշան։

Ըստ Pars Today-ի, հղած ուղերձում բրիգադային գեներալ Ազիզ Նասիրզադեն Իրանի անվտանգության ուժերի գործողությունը անվանել է «հզոր և եզակի» և նշել, որ այս հաջող գործողությունը կրկին ապացուցել է Իրանի Իսլամական Հանրապետության հեղինակությունը և հետախուզական գերազանցությունը  տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ոլորտում։

Նա հավելել է. «Այս փայլուն հաղթանակը, որը հետախուզության նախարարությունում ժողովրդի  զավակների անդուլ ջանքերի ,անսասան հավատքի և  անվտանգության ռացիոնալության արդյունք է, բացի Մոսադի հնարած լեգենդը ոչնչացնելուց, նաև փշրել է սիոնիստական ռեժիմի անվտանգային կառուցվածքի հավակնոտ դեմքը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել