
Ուկրաինայում պատերազմի տեւողությունը կախված է հակառուսական պատժամիջոցների արդյունավետությունից։
Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շոֆի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Հարցը, թե որքան երկար Ռուսաստանը կարող է դիմանալ այս պատերազմին, կախված է նաև նրանից, թե որքան արդյունավետ կլինեն պատժամիջոցները: Այդ իսկ պատճառով մենք և ես անձամբ ցանկանում ենք հասնել նրան, որ ԱՄՆ-ն նույնպես պատժամիջոցներ սահմանի», - ասել է Մերցը՝ հավելելով, որ Ուկրաինային վերջին զանգվածային հարվածները լուրջ ռազմական հանցագործություններ են Ռուսաստանի կողմից։
Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ նոր սահմանափակումները կազդեն բանկային և էներգետիկ ոլորտների վրա։
Միևնույն ժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարն ասել է, որ ջանքերը չպետք է թուլացվեն ո՛չ Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու, ո՛չ էլ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների պահպանումն ապահովելու հարցում։