
Tert.am-ը գրում է.
Միանշանակ ողջունում եմ վարչապետի՝ Հանձնաժողով ձևավորելու Կաթողիկոսին Վեհարանից դուրս հանելու և նոր կաթողիկոս ընտրելու առաջարկը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:
Ճշտող հարցին՝ կարո՞ղ է քասթինգի Դուք էլ մասնակցեք, պատգամավորն ասաց, «Ոչ: Հավատացյալ եմ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց քաղաքական իմաստով ի պաշտոնե չեմ ուզում մասնակցել դրան»։
Եթե ողջունում եք, ապա պատկերացնո՞ւմ եք ինչ մեթոդով են կաթողիկոսին հանելու Վեհարանից, նա ասաց. «Ճիշտն ասած չեմ պատկերացնում այս պահին, բայց ընթացքը ցույց կտա։ Ես պատկերացնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում Առաքելական եկեղեցին պետք է ունենա առաջնորդ, որը ենթարկվում է և այն ուխտերին, ինչը որ ինքն իր առջև դրվել է, և այն Աստվածաշնչին, ինչը որ պետք է առաջ տանի և ինքը պետք է լինի հավատացյալ, և այսօր վարչապետի գրառման մեջ էլ կար նաև, որ պետք է մարդը լինի գոնե Մեծ պահքը պահող, գոնե ուխտերը չխախտող»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: