Hetq.am-ը գրում է․

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ մոտ 10 օր է` քննարկվում է Խոյ և Վաղարշապատ համայնքների միավորման հարցը: Ընթացակարգերով պայմանավորված` հնարավոր է գործընթացն ավարտել մինչև 2025թ. վերջ: Նախարարի փոխանցմամբ՝ պատճառը քաղաքական չէ, և չի բացառվում, որ առաջիկայում այլ համայնքներ ևս վերամիավորվեն:

«Պատճառն այն է, որ Վաղարշապատ համայնքը բավարար չափով չի խոշորացվել: Բացի Վաղարշապատից, մենք այնպիսի խոշորացված համայնք չունենք, որին ընդամենը մեկ գյուղական բնակավայր է միացել:

Հիմա գնում ենք արդյունավետ կառավարման ճանապարհով, այսինքն՝ խոշորացնում ենք համայնքը, ինչպես այլ համայնքներում է եղել»,-ասում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել