
Tert.am-ը գրում է.
Հանցագործության դեպքը բացահայտվել է Քննչական կոմիտեի կողմից: Գույքագրման արդյունքում անմիջապես ներկայացրել ենք հանցագործության մասին հաղորդում: Այդ մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով ՔԿ կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում 590 հազար դոլարի հափշտակության գործին, փոխանցում է Լուրերը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նախ նկատեց, որ դեպքին չհաջորդեց քաղաքական պատասխանատվություն, այն է՝ ՔԿ նախագահի հրաժարական, ապա նաև կարծիք հայտնեց, թե ԱԱԾ-ի, ՆԳՆ-ի, Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը՝ «բացահայտման դափնիները, սեփականաշնորհվել է»:
Արթուր Պողոսյանը նախ նշեց, որ հանցագործության մասնակիցներից մեկի՝ վարչության պետի պաշտոնակատարի ինքնությունը բացահատվել է հենց ՔԿ գործող քննիչի ներկայացրած տվյալների հիման վրա, ապա հավելեց. «Ես դափնիներ չեմ ուզում: Հանցագործության դեպքը բացահայտվել է մեր կողմից: Անմիջապես հաղորդում ենք ներկայացրել: Քննչական կոմիտեի գործող քննիչի ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է հանցանք կատարած անձանցից մեկը, և կծիկը դրանից հետո բացահայտվել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: