Tert.am-ը գրում է.

Ժամանակին Երևանում գործում էր «Իրևանի ղազիաթը», որն ընդգրկում էր ամբողջ Հայաստանը և ենթարկվում Կովկասի մահմեդականների վարչությանը։ Ավելի ուշ, ադրբեջանական ժողովուրդը տեղահանվեց, մեր հայրենակիցները չէին կարող այնտեղ ապրել, և այդ պատճառով էլ մեր ղազիաթը նույնպես ստիպված եղավ դադարեցնել գործունեությունը։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիոջցները, այս մասին ասել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:

«Մենք հավատում ենք, որ արևմտյան ադրբեջանցիները կվերադառնան իրենց «նախնիների հողերը» (չակերտները՝ Tert.am)։ Այս հողերում կան բազմաթիվ մզկիթներ, սրբավայրեր և գերեզմանատներ։ Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ խորհրդակցելուց հետո մենք վերականգնեցինք մեր «Իրևանի ղազիաթը»՝ բարոյական աջակցության համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել