Պետք է հասկանալ, թե որն է Անդոյի իրական նպատակը: Նատակը բացառապես քաղաքական է ու նեղանձնային. ուզում են, որ հազարավոր քաղաքացիներ հոգեբանական կախվածության մեջ ընկնեն իրենց քաղաքական ոժից, համագործակցեն, տան-առնեն, իրենց հետ միասին հաղթեն ու հաղթվեն, որպեսզի կապ առաջանա քաղաքացու ու իրենց միջև: Անդոյին,սակայն, չի քորում այն, թե այդ բոյկոտի վերջնարդյունքում ինչ կլինի վարորդների հետ, Անդոյին պետք է աչքի ընկնել ինչ-որ կերպ, որպեսզի ընտրությունների գնալիս հաղթելու շանսերը մեծ լինեն ու գոնե մի քանի հոգի իրեն ճանաչեն:
Բայց արդյոք Անդոյի կոչը լայն արձագանք կստանա՞, դժվար է ասել, շատ մեծ հավանականությամբ՝ ոչ: Նախ՝ Հայաստանը բնավ օրենքի երկիր չէ, ու ոչ մի դատարան չի կարող ազդել Ավինյան Տիկոյի գրպանի պարունակության վրա, ապա՝ մեծ հարց է այն, թե որքանով կվստահեն քաղաքացիներն Անդոյին կամ արդյոք զահլա կանեն մտնել կասկածելի քաշքշուկների մեջ, թե՝ոչ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4202
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



