Tert.am-ը գրում է.

2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո, երբ Արցախի ամբողջ բնակչությունը տեղափոխվել է ՀՀ, այստեղի իրավապահ մարմինների՝ մասնավորապես ՔԿ-ի կողմից, տարբեր փաստերի առթիվ նախաձեռնվել է տարբեր վարույթներ: Թվով երեք վարույթի շրջանակներում Արցախի նախագահը հարցաքննվել է և չի խուսափել որևէ հարցաքննությունից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռոման Երիցյանը:

«Ես շտապում եմ տեղեկացնել, որ Սամվել Շահրամանյանը այս վարույթի շրջանակներում Ջալավյանի հետ որևէ առնչություն չունի, ինչ վերաբերում է Սամվել Բաբայանին, կրկին կաշկանդված լինելով նախաքննության գաղտնիքը չհրապարակելու դիրքորոշմամբ կամ տրված ստորագրությամբ, ես կրկին չեմ կարող այդ տվյալները մեջբերել։ Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ Սամվել Բաբայանը ժամանակին հանդիսացել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար և այս վարույթի շրջանակներում ինքը ևս հարցաքննվում է, մեզ հայտնի են դարձել որոշակի տվյալներ:

Ես կարծում եմ՝ քննչական կոմիտեն պետք է այս մասով հանդես գա պաշտոնական հայտարարությամբ և պարզաբանի, թե ինչու 2023 թվականի հոկտեմբերին նախաձեռնված վարույթի շրջանակներում Սամվել Շարամանյանը հարցաքննվում է հենց հիմա, կարծում եմ դրա տրամաբանությունն ինչ-որ տեղ կայանում է նաև նրանում, որ նրանք փորձում էին ավելի շատ տվյալներ պարզել, որպեսզի հարցաքննեին»,- ասաց Երիցյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել