Եկեղեցուն մեղադրելով Արցախի ճակատագրի հարցում անտարբերության ու շրջափակման օրերին դրսևորած երևակայական սառնասրտության համար՝ ՔՊ-ական Մելքոնյան Գագոն Կաթողիկսոսին մեղադրել է Ռուսաստանից շքանշան ստանալու համար: Հայտարարել է, թե այդ շքանշանը Կաթողկոսը չպետք է ստանար, պետք է շպրտեր ռուսների երեսին ու ասեր՝ Լաչինի «կարիդորը» բացեք: «Ա՛յ էդ ժամանակ նոր կասեինք՝ մենք ունենք Կաթողկոս»,-հայտարարել է Գագոն:

Իսկ եթե Կաթողիկսոը շքանշան ստանար ոչ թե ՌԴ-ի, այլ արևմտյան երկրներից մեկնումեկի կողմից, Գագոն այդ փաստի հետ հաշտ կլինե՞ր: Գագոն ուրախությունից կմեռներ, եթե Կաթողիկոսը շքանշան ստանար ասենք Բաքվից կամ Անկարայից: Ա՛յ դա իսկական ուրախություն կլիներ, մի ՔՊ-ական տոնախմբություն…

Իրականում Գագոն ի հայտ է բերել Նիկոլի չհաղթահարված կոմպլեքսները՝ եկեղեցուն փաստացի մեղադրելով Արցախի կործանման կամ ճակատագրի հանդեպ իբր դրևորած անտարբերությա համար. Նիկոլն ուզում է, որ իր հետ իր մեղքը կիսող գտնվի, այդ իսկ պատճառով էլ տեղը չի գտնում ու թիրախներ է փնտրում: Հարց է առաջանում՝ եթե Գագոն անկեղծ է, բա ինչո՞ւ է նրա շեֆը սկսել ոռնալ այն բանից հետո, երբ Շվեյցրաիայում Կաթողիկսոը խոսեց Արցախի խնդրի վերաբերյալ: Նիկոլի՝ Եվրոպայում ստորագրած թղթի պատճառով սկիզբ առած Արցախի շրջափակման համար Կաթողիկո՞սն էր մեղավոր, թե՞ Գագոն ուզում է ստեղծել տպավորություն, թե իբր Արցախ է սիրում: Արցախ սիրողը Նիկոլի ուղիղ աղիքից վաղուց դուրս եկած, պատիվն էլ իր ձեռքում պահած կլիներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել