Tert.am-ը գրում է․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ուկրաինան պետք է մասնակցի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, և հրավերի բացակայությունը կնշանակի  «Պուտինի հաղթանակը ՆԱՏՕ-ի նկատմամբ»։ Ինչպես հաղորդում է «Եվրոպական պրավդան», նա այս մասին ասել է Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Զելենսկուն հարցրել են այն մասին, թե արդյոք նրան հրավիրել են գագաթնաժողովին, և ինչ պայմաններում նա այն հաջող կհամարի Ուկրաինայի համար:

Զելենսկին պատասխանել է, որ գործընկերներից ազդանշաններ է ստացել Ուկրաինայի մասնակցության վերաբերյալ, և որ ակնկալում է անկեղծ զրույց:

«Կարևորն այն է, թե ինչպիսի մասնակցություն կլինի այս գագաթնաժողովին և ինչ արդյունք կունենա Ուկրաինայի համար մասնակցությունը։ Իմ կարծիքով, եթե Ուկրաինան ներկա չլինի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ապա դա կլինի Պուտինի հաղթանակը, բայց ոչ թե Ուկրաինայի, այլ ՆԱՏՕ-ի նկատմամբ։ Հետևաբար, որոշումը գործընկերներինն է»,-ասել Է Վլադիմիր Զելենսկին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել