Շատ տխուր է, երբ Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր PR-ռմբարկուն այսքան չարացած է, ատելությամբ լցված, տարրական քաղաքավարությունից զուրկ, բանավիճելու տարրական մշակույթից զուրկ, հանդարտությամբ եւ ներհայեցողական իմաստնությամբ լցված իրական քրիստոնյայի կերպարի հետ բացարձակ կապ չունեցող, որեւէ համակրանք իր հանդեպ չառաջացնող, ավելին՝ ճիշտ հակառակը: Երբ եկեղեցու միջի երեւելիները արծաթա-բենթլիասեր, իշխանատենչ ոչ-քրիստոնյաներ են, իսկ նրանց միջի գաղափարականներն էլ (գոնե հրապարակայնորեն երեւացողները)՝ տոտալիտար գաղափարներով տոգորված մարդատյաց ոչ-քրիստոնյաներ, ինչու ենք ուրեմն զարմանում որ կրոնական այլ հարանվանություններն ու աղանդները ծաղկում են Հայաստանում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել