
Tert.am-ը գրում է․
Ռուս զինվորականները «աշխատում են Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով անվտանգության բուֆերային գոտի ստեղծելու ուղղությամբ»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ։
«Որոշում է կայացվել սահմանի երկայնքով ստեղծել անհրաժեշտ անվտանգության բուֆերային գոտի։ Մեր զինված ուժերը ներկայումս լուծում են այդ խնդիրը։ «Հակառակորդի կրակակետերը ակտիվորեն ճնշվում են, աշխատանքները շարունակվում են», - ասել է Պուտինը։
ՌԴ նախագահի խոսքով՝ Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջանները տուժում են գնդակոծությունից, անօդաչու թռչող սարքերից և դիվերսանտներից։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/05/22/putin/4232062
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել