
168.am-ը գրում է.
ՔՊ-ից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի հիմնած ՄԱՍԿ կուսակցությունում վարչապետի 7 թեկնածու են ունեցել։
«Որից մեկն իմ համեստ անձն էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանը։
Հարցին՝ ավելի մե՞ծ չէր իր շանսերը՝ նա ասաց, որ իր շանսերն ամենաբարձրն էին։
«Բայց ես տենց տղա չեմ, ապեր, ուրիշ ձևի տղա եմ»,- արձագանքեց նա։
Ճշտող հարցին՝ «ուրիշ ձևի տղա»-ն ո՞րն է՝ ՔՊ-ական նախկին պատգամավորն ասաց.
«Ես ուրիշ ձևի տղա եմ, ուրիշ ձև եմ մտածում, դրա համար ինձ չեն առաջադրել, առաջադրել են պարոն Մարուքյանին»։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2025/05/20/2217972.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել