Tert.am-ը գրում է․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ։

Բանակցությունների արդյունքների մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։

«Լավ հանդիպում ունեցա Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ: Մենք խոսեցինք ուկրաինական պաշտպանական արդյունաբերության մեջ ռազմական աջակցության և ուղղակի ներդրումների մասին: Դանիան մեր պետությանն աջակցելու առաջատարներից մեկն է և արդեն պատրաստում է Ուկրաինային ռազմական օգնության 26-րդ փաթեթը», - ասել է Զելենսկին:

Նրա խոսքով, կողմերը քննարկել են նաեւ Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունները, ԱՄՆ-ի ու եվրոպացի գործընկերների հետ դիվանագիտական ջանքերի համակարգումը։

«Այս տարվա հուլիսին Դանիան կսկսի իր նախագահությունը ԵՄ Խորհրդում: Մենք հույս ունենք աջակցության վրա եվրաինտեգրման հարցում և քննարկել ենք դա հանդիպման ժամանակ»,- հավելել է Ուկրաինայի նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել