Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի և ամենաբարձր մակարդակով ուղիղ բանակցությունների: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

«Խաղաղությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը կոնկրետ գործողությունների պատրաստակամություն ցուցաբերի»,-հայտնել է Ումերովը:

Ումերովը Ստամբուլում ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ եռակողմ բանակցությունները արդյունավետ Է համարել: Նա նաև շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչներին՝ խաղաղ կարգավորմանը նպաստելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել