Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Նոել Բարրոն ասել է, որ Եվրամիությունը պետք է կենտրոնանա պատժամիջոցների նոր փաթեթի վրա՝ խեղդելու Ռուսաստանի տնտեսությունը և ստիպելու նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը: Այդ մասին գրում է Reuters-ը։

Ելույթ ունենալով Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 17-րդ փաթեթի հաստատումից հետո՝ Բարրոն նշել է, որ մինչ այժմ ներդրված միջոցների ազդեցությունն անբավարար է եղել, և ԵՄ-ն պետք է համագործակցի Միացյալ Նահանգների հետ, որտեղ Կոնգրեսն արդեն ջախջախիչ միջոցներ է պատրաստել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի ճնշում գործադրել Մոսկվայի վրա։

«Մենք պետք է ավելի հեռուն գնանք, քանի որ ներկայիս պատժամիջոցները չեն համոզել Վլադիմիր Պուտինին դադարեցնել իր նվաճողական պատերազմը: Հետևաբար, մենք պետք է պատրաստվենք ջախջախիչ պատժամիջոցների ընդլայնմանը, որոնք կարող են վերջնականապես խեղդել Ռուսաստանի տնտեսությունը»,- կարծում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել