Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը, նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի պատճառով, կարող է այս եռամսյակում լրացուցիչ 900 միլիոն դոլարի ծախս ունենալ, ասել է Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը՝ մանրամասնելով, որ տեխնոլոգիական հսկան ԱՄՆ-ում վաճառվող iPhone-ների արտադրությունը Չինաստանից տեղափոխում է Հնդկաստան: Այս մասին գրում է CNN-ը:

Քուկն ակնկալում է, որ «ԱՄՆ-ում վաճառվող iPhone-ների մեծամասնության համար այսուհետ արտադրման երկիր կլինի Հնդկաստանը»:

Apple-ի ամենաեկամտաբեր արտադրանքի՝ iPhone-ի արտադրության մոտ 90%-ն իրականցվում է Չինաստանում, որի նկատմամբ ԱՄՆ նախագահը սահմանել է մինչև 145% մաքսատուրքեր:

Չինաստանում արտադրված Apple-ի արտադրանքը ենթարկվում է առնվազն 20 տոկոս մաքսատուրքի, ընդգխել է Քուկն ընկերության ֆինանսական հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ։

Դրանից  հետո Apple-ի արժեթղթերի գինն անկում է գրանցել՝ մոտ 4 տոկոսով: Դա պայմանավորված է ներդրողների մտահոգություններով՝ կապված մատակարարման շղթայի անկայունության և մաքսատուրքերի շուրջ անորոշության հետ։

«Մենք ունենք բարդ մատակարարման շղթա, և միշտ կա ռիսկ։ Մենք վաղուց ենք հասկացել, որ ամեն ինչ մեկ վայրում կենտրոնացնելը չափազանց մեծ ռիսկեր է պարունակում», — ասել է Քուկը։

Նրա խոսքով՝ ոչ ամերիկյան շուկաների համար նախատեսված արտադրանքը կշարունակի արտադրվել Չինաստանում, իսկ ԱՄՆ-ում վաճառվող iPad-ները, Mac-երը, Apple Watch-երը և AirPods-ները հիմնականում կարտադրվեն Վիետնամում։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակաբար կոչ էր անում Apple-ին տեղափոխել iPhone-ի արտադրությունը Միացյալ Նահանգներ։ Սակայն վերլուծաբանները նշում են, որ դա գրեթե անհնարին է։ Wedbush Securities-ի տեխնոլոգիաների գլոբալ հետազոտության ղեկավար Դեն Այվսի գնահատմամբ՝ եթե iPhone-ները արտադրվեին ԱՄՆ-ում, դրանց գինը կարող էր աճել մինչև մոտ 3,500 դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել