Պապոյան Գևորն ու Խուդաթյան Դավոն, պարզվում է, գնացել-հասել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայր ու նույնիսկ այտեղ գիշերել: Վաղատուր ու Խոզնավար էլ են գնացել ՔՊ-ականները՝ տեղի բնակչությանը «կուտ տալու»: Պապոյան Գևորն էլ վստահեցրել է, թե իբր պետությունը մարդկանց կողքին է ու պատրաստ է նրանց ամեն հարցում օժանդակել:
Գնացել են, որ ի՞նչ անեն, որ թուրքը վախենա ու է՛լ չկրակի՞, թե՞ գնացել են՝ տեղի ժողովրդի տրամադրությունը ստուգելու, իրավիճակը շոշափելու, հասկանալու՝ ինչ տրամարդություններ են իշխում ժողովրդի շրջանում:

Նիկոլը հրահանգել է թուրքի ուղղսւթյամբ կրակ չբացել,եթե անգամ զինված թուրքերը մտնեն Հայստան. «խաղաղության դարաշրջան» է բացում մարդը՝ թուրքի առաջ կզած: Պապոյան Գևորն ու Դավո՞ն են զսպելու թուրքին, թե՞ է՛լ ավելի են ոգևորելու՝ կրակոցները չդադարեցնելու: Ակնհայտ է, որ եթե գործուն միջոցներ չձեռնարկվեն, շուտով Հայաստանի մյուս բնակավայրերն էլ են թուրքի ճարակ դառնալու, հետևաբար՝ իրավիճակից միակ ելքը ՔՊ-ին իշխանազրկելն է, որպեսզի Հայաստամում ձևավորվեն այնպիսի իշխանություններ, որոնք կստիպեն թուրքին փախչել այնպես, ինչպես դա տեղի ունեցավ ՌԴ-ում, «Եդինայա Ռոսիայի» սիմպոզիումի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել