Բաքուն Չինաստանի հետ իր հարաբերությունները հասցրել է նոր որակի. Իլհամը Պեկինում ստորագրել է Համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիր: Կողմերը պայմանավորվել են համագործակցել շուրջ 20 ոլորտում:

Ուշագրավ է, որ սրան զուգահեռ Բաքվում Թուրքիայի դեսպան Աքգյուն Բիրոլը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և «Զանգեզուրի միջանցքի» բացումը զգալիորեն կընդլայնի թյուրքական աշխարհի տրանսպորտային և տնտեսական հնարավորությունները Չինաստանից Լոնդոն Միջին միջանցքի շրջանակներում:

Հայաստանի համար կարող է մահացու լինել Չինաստանի հետ Արդբեջանի նման մերձեցումը. եթե հիմա Պեկինը հանդես է գալիս «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին դեմ՝ հայտարարելով, որ բացվելիք ուղիները չպետք է մարտահրավեր դառնան պետությունների սուվերենության համար, ապա բացառված չէ, որ թուրքերի հետ մերձեցման ու Նիկոլի իշխանության՝ Չինաստանի հանդեպ ունեցած սառը վերաբերմունքի շարունակականության դեպքում Պեկինը սուվերենության հարցը հիմնահենքային չհամարի, քանի որ թուրքերը, օրինակ, կարող են համոզել, որ եթե միջանցքը գործի իրենց պատկերացրած եղանակով, ապա Չինաստանից Եվրոպա արտահանվող ապրանքի ինքնարժեքը կարող է նվազել: Բնականաբար, եթե Սյունքիով անցնելիք ուղին վերածվի էքստերկտորիալ միջանցքի, ապա Հայաստանը մասնակցություն չի ունենա այդ նախագծին, հետևաբար՝ հավելյալ մաքսային բեռ շալակելու կարիք չի լինի, ինչն էլ դրականորեն կազդի չինական ապրանքների գների վրա՝ դարձենլով դրանք ավելի մրցունակ:

Բայց արդյոք Իրանի հետ լրջագույն հարաբերություններ ունեցող Պեկինը կհամաձայնվի՞ այդ տարբերակին՝ նկատի ունենալով Թեհրանի հիմնավոր մտավախությունները: Նույնիսկ եթե «Զանգեզուրի միջանցքը» գործի Հայաստանի սուվերենության ներքո կամ սահմանվի պարզեցված կարգ, վտանգը չի վերանալու. թուրքերը կարող են տեռոր կազմակերպել Սյունիքում ու իրավիճակն այնեպս խառնել, որ Հայաստնաից բան չմնա:

Հայաստանի շահերից չի բխում Սյունիքով որևիցե «միջանցքի» գոյություն, քանի որ դրանով անցուդարձ են անելու հայ ժողովրդի էքզիստենցիալ թշնամիները, որոնք չեն թաքցնում Հայաստանը ոչնչացնելու ծրագրերը՝աչքները տնկելով հատկապես Հայաստանի հարավի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել