Tert.am-ը գրում է.

Այդ, այսպես ասած, միջադեպից առաջ մենք հայտարարեցինք, որ Ազգային ժողով մուտք ենք անում օրենքի նախագիծ, ցեղասպանության ժխտումը, նվաստացումը գրականացնելու համար, հավանաբար իրենց ռեակցիան պայմանավորված էր դրանով, որովհետև դրանից հետո սկսվեց: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառներին:

«Իսկ առհասարակ ԱԺ նախագահը շարունակում է չհասկանալ՝ ինքը որտեղ է գտնվում և շարունակ սադրանքներով, նման պահվածքով, իսկ այդ ամենը, բնականաբար մեր կողմից անհանդուրժելի է: Այսինքն, Ալեն Սիմոնյանը սադրեց hերթական անգամ»,- ասաց նա:

Հարցին՝ Վահե Ղալումյանն ի՞նչ դերակատարություն ունեցավ, նա ասաց. «Ես ընդհանրապես իր դերակատարությունը չեմ հասկանում խորհրդարանում բացի Նիկոլի սանիկ լինելուց, բայց դեռ կպարզենք, կհասկանանք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել