Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը, որտեղ երկու կողմերը կքննարկեն Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագիրը և այդ երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցումը։ Այս մասին գրում է IRNA գործակալությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների։

Իրանական եւ ամերիկյան պատվիրակությունները բանակցությունների առաջին փուլն անցկացրել են Օմանում ապրիլի 12-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել