ՔՊ-ական Հակոբյան Հասոն ընդդիմությանը մեղադրել է բռնագաղթի ենթարկված արցախցիներին սեփական քաղաքական մերկանտիլ շահերի համար շահագործելու համար՝ պնդելով, թե իշխանությունները հսկայական միջոցներ են հատկացրել՝ նրանց խնդիրների լուծման համար, ուստի բողոքելու տեղ չունեն:
Այն, որ արցախցիները ամեն մի ՔՊ-ականի աչքի փուշն են, նորություն չէ: Բացի ատելությունից արցախցիերը ի՞նչ են տեսել այս իշխանությունից, բացի ՔՊ-ականների կողմից հնչող մեղադրաքներից, գեներացվող ատելությունից այլ բանի ականատես դարձե՞լ են: Պետական աջակցման ծրագրերն էլ չէին լինի, եթե Նիկոլը լրիվ ամոթը կորցներ ու վարվեր այնպես, ինչպես սիրտն է թելադրում: Իսկ Նիկոլի սիրտն առանց արցացախցիների Հայաստան է ուզում, ուղղակի դեռ ուղիղ տեքստով չեն ասում, քանի որ վախենում են հանրային արձագանքից:

Այնպես որ՝ ընդդիմությանն արցախցիների աջակցությունը միանգամայն բնական երևույթ է: Ի՞նչ են տեսել ՔՊ-ից, որ ՔՊ-ին թևութիկունք կանգնեին: Մի՞թե կարող են համակրել մի քաղաքական ուժի, որը կանգնած է իրենց դժբախտութան ակունքներում, որի պատճառով Իլհամն է այսօր հայոց հայրենիքի արցախյան հատվածը վայելում,իսկ Միզրոյան Արոն՝արձանարում,որ Արցխաում ոչ մի ժողովուրդ էլ չի ապրում, ուստի ի՞նչ իրավունքների մասին կարող է խոսք լինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել