Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դուրս է եկել  Արցախի ներկայացուցչության դիմաց ու ակցիա իրականացնող արցախցիներին հայտնել, որ ինքը նույնպես կողմ է, որպեսզի այն, ինչ ժողովրդից թալանվել է, վերադարձվի։

«Ես էլ եմ կողմ, որ այդ թալանը պետք է վերադարձվի մեր ժողովրդին և այդ նպատակով դեռ 2023 թ. նոյեմբերի 8-ին իմ կողմից համապատասխան գրություն է գրվել ՀՀ գլխավոր դատախազին, որի հիման վրա հարուցվել է համապատասխան քրեական գործ:

Ես հրավիրվել եմ հարցաքննության, եղել եմ վկայի կարգավիճակով։ Այդ ժամանակ առգրավվել են Ներդրումային հիմնադրամի էլեկտրոնային կրիչները։ Մինչև 1,000 դրամ իրենք գիտեն, թե ինչ է կատարվել Արցախում այդ հիմնադրամում։ Այդ քրեական գործի շրջանակում նաև Արցախի պետական պաշտոնյաներ են հարցաքննվել, այդ թվում հենց հիմնադրամի տնօրենը։ Վերջերս իրավապահ մարմիններին հորդորել ենք ակտիվացնել այդ ուղղությամբ տարվող գործողությունները»,– նշել է Արցախի նախագահը։

Նշենք, որ Արցախի ներկայացուցչության առջև արցախցիներն ակցիա են իրականացնում` պահանջելով նախագահ Սամվել Շահրամանյանից լուծել իրենց առջև ծառացած սոցիալական հարցերը ու դատախազության միջոցով օգնել քաղաքացիներին վերադարձնել Արցախում 48 ընտանիքի կողմից թալանված 467 մլն դոլարը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել