Հայաստանի բյուջեի վրա միլիոնավոր դրամներ արժեցած թուրք լրագրողների Հայատան այցից ու Նիկոլից հարցզրույց վերցնելուց հետո, պարզվում է, նրանցից ոմանք հակահայ բովանդակոթյամբ ռեպորտաժներ են պատրաստել ու թրքաբարո կերպով ի ցույց դրել իրենց դեմքը. նրանցից մեկը, օրինակ, հենց Ծիծեռնակաբերդից հերքել է Ցեղասպանության փաստը, իսկ մեկ այլ դրվագում «CNN Turk»-ի նույն լրագրողը Երևանը հռչակել է՝ Էրիվան՝ այն անվանելով մի քաղաք, որն իր տեղն ունի թուրքական պատմության ու թուրքական կայսրության մեջ: Միաժամանակ Կապույտ մզկիթն է հռչակվել թուրքական՝ կառուցված իբր ադրբեջանցի թուքրերի կողմից:

Հայաստան ժամանած լրագրողներից մյուսն էլ թուրքերին է փոխանցել Նիկոլի ուղերձը՝ ընդգծելով, որ նա Արարատի վերաբերյալ լուրջ վերապահումներ ունի. ասում է՝ Արարատը Հայաստանի սահմաններում չէ, ուստի երկրի սահմաններում չեղած բանն այդքան չպետք է երկրպագել: Թուրքերը գովերգել են Նիկոլին ու նշել նաև, որ Նիկոլը 1915-ի օրակարգով մեջտեղ բերվող տարածքային պահաջներին ևս պատասխան տվեց ու Հայաստանի Սահմանադրության տեքստում գտնվող պնդումներին դեմ դուրս եկավ՝ փակելով Արևմտյան Հայաստանի հարցը:

Ո՞վ կպատկերացներ, որ Հայաստանի որևէ ղեկավար երբևէ կարող էր նման դրվատանքի արժանանալ թուրքերի կողմից… Սա ոչ թե խայտառակություն է, այլ մահվանը հավասար մի բան: Նիկոլը գիտե՞ր, թե ինչ նպատակով են թուրքերն այցելում իրեն, Նիկոլը, որ հայ և թուրք ժողովորդների ժողովրդական ասացվածքները նույնական էր հռչակում, գիտե՞ր, որ հենց ինքն է ծաղրվելու սեփական հյուրերի կողմից՝ ոչ թե գնահատվելով, այլ ծաղրի առարկա դառնալով. դավաճաններին ո՞վ է սիրում որ:

Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են, և մնում է միայն հուսալ, որ Հայաստանի հանրությունն իր համար կկարողանա անել ճիշտ հետևություններ ու վերջապես հասկանալ, որ ի դեմս Նիկոլի գործ ունենք Էրդողանի բրելոկի հետ, որին եթե չչեզոքացնենք, շուտով կդադարենք գոյություն ունենալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել