Երեկ ձերբակալված քաղաքապետարանի պաշտոնյայի նկատմամբ կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

«Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից երեկ ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել, վերջինիս նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք»,-գրել  է նա:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում երեկ ձերբակալվել էր Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել