Համացանցում տարածված ձայնագրությունները վկայում են, որ «Երևան ՊԲ» ընկերության վարորդների նկատմամբ կիրառվում են անընդունելի վարչական ու հոգեբանական ճնշումներ, որոնց նպատակը ամբողջ պատասխանատվությունը նրանց վրա բարդելն է՝ սպառնալով տուգանքներով և այլ պատժամիջոցներով։
Այս իրավիճակը պետք է գտնվի հանրության և քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում, քանի որ խոսքը վերաբերում է օրինական աշխատանքի իրավունքին և սոցիալական արդարությանը։ Պետությունը չի կարող անտարբեր մնալ, երբ սեփական քրտինքով ապրող քաղաքացիները ենթարկվում են անհիմն ճնշումների կամ տեռորի։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է վարորդներին փոխանցել հստակ ուղերձ՝ ԴՈւՔ ՄԻԱՅՆԱԿ ՉԵՔ։ Ձեր իրավունքների պաշտպանությունը մեր առաջնահերթություններից է, և մենք հետևողականորեն պահանջելու ենք, որպեսզի իրավապահ մարմինները խիստ վերահսկողություն իրականացնեն, կանխեն ապօրինի գործողություններն ու վերացնեն այս անարդարությունը։
Վարորդները պետք է իմանան, որ իրենց իրավունքների պաշտպանությունն ու աշխատանքային պայմանների արդար կարգավորումը ենթակա է պետական վերահսկողության։ Մենք պատրաստ ենք աջակցել նրանց 24/7 ռեժիմով, և պահանջում ենք, որ օրինապահ մարմինները անհապաղ զբաղվեն հրապարակված ձայնագրություններով՝ վեր հանելով բոլոր հնարավոր իրավախախտումները։ Ոչ ոք չպետք է դառնա անօրինական վարչական ճնշումների և կամայականությունների զոհ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100009109110029/posts/3827567980890135/?mibextid=wwXIfr&rdid=4OuBkC6wqXKeYz2f#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



