Hraparak.am-ը գրում է.

Եվրամիությունը մարտի 6-ին Բրյուսելում կանցկացնի արտահերթ գագաթնաժողով՝ երկրների եւ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ։ Օրակարգում լինելու է երկու հարց՝ Ուկրաինական հակամարտըություն եւ եվրոպական պաշտպանական կարողություններ։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան։ «Որոշում եմ կայացրել հրավիրել Եվրոպական խորհրդի հատուկ նիստ՝ մարտի վեցին։ Մենք ապրում ենք Ուկրաինայի եւ եվրոպական անվտանգության համար վճռական պահ»,- սոցկայքի իր էջում գրել է Կոշտան։

Հավելել է, որ եվրոպացի առաջնորդների հետ խորհրդակցությունների ժամանակ լսել է ընդհանուր դիրքորոշումը, թե ինչպես նշված խնդիրները կարելի է կարգավորել ԵՄ մակարդակում։ «Կշարունակեմ աշխատել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի եւ բոլոր անդամ պետությունների հետ, որպեսզի պատրաստ լինենք որոշում կայացնել մարտի վեցին»,- նշել է Կոշտան։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել